Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետաջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
2026 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 561 շահառու, վճարվել է շուրջ 492 մլն դրամ։
Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 15,745 շահառու, վճարվել է շուրջ 11,6 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում, հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
