Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աջափնյակ վարչական շրջանում հանդիպում է ունեցել մի խումբ ուսանողների և աշակերտների հետ:

Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։

Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, կրթության, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը և այլ թեմաների։

Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։

You may also like...