Քննարկվել է 2027 թ. ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Հանդիպմանը քննարկվել է 2027 թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Ֆրանկոֆոնիայի հոբելյանական խաղերը Երևանում բարձր մակարդակով հյուրընկալելու Հայաստանի հանձնառությունը։ Ընդգծել է Ֆրանկոֆոնիայի խաղերի կարևորությունը՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածմանն ու ֆրանսերեն լեզվի զարգացմանը նպաստող նշանավոր միջոցառում։

