Շվեյցարիայում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը
Շվեյցարիայում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը:
Շուրջ երեքուկես ժամ տևած հանդիպումը նվիրված է եղել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման որոնմանը և տնտեսական պատժամիջոցների վերացման հարցին:
Բանակցություններն անցել են անուղղակի ձևաչափով՝ Օմանի միջնորդությամբ:
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանականը՝ հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
