ԱՄՆ-ի հետ խնդրի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ենք եկել. Արաղչի
ԱՄՆ-ի հետ համաձայնության ենք եկել խնդիրների լուծման հիմնարար սկզբունքների շուրջ։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին Ժնևում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած բանակցություններից հետո:
«Նախորդ հանդիպման համեմատ լավ առաջընթաց է գրանցվել, և այս փուլում ավելի կառուցողական մթնոլորտ է եղել»,- ասել է դիվանագետը:
Ավելի վաղ Շվեյցարիայում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը:
Շուրջ երեքուկես ժամ տևած հանդիպմանը քննարկվել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման և տնտեսական պատժամիջոցների վերացման հարցերը։
Բանակցություններն անցել են անուղղակի ձևաչափով՝ Օմանի միջնորդությամբ:
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանականը՝ հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
