Defence Cyber Marvel 2026․ ՄԹ-ն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը կիբեռպաշտպանության ոլորտում

Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը շարունակում են խորացնել համագործակցությունը կիբեռպաշտպանության ոլորտում՝ մասնակցելով Defence Cyber Marvel 2026 զորավարժությանը, որը միավորում է ավելի քան 2500 մասնակից 29 երկրներից։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։

633548886_1312852970888380_8159034617150830268_n.jpg (300 KB)

Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը և ՄԹ պաշտպանության կցորդ Թոմաս Շորլենդ Բոլը այցելել են զորավարժության անցկացման վայր, որտեղ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները համատեղ աշխատել են՝ զարգացնելու կիբեռպաշտպանության կարողությունները և փոխանակելու մասնագիտական փորձը։

Դեսպանը հանդիպել է Հայաստանի և ՄԹ մասնակիցների հետ, հետևել զորավարժության ընթացքին և քննարկել կիբեռդիմակայունության կարևորությունը ներկայիս փոփոխվող անվտանգության միջավայրում։

«Հայկական կողմից մասնակցել են Պաշտպանության նախարարության, Տեղեկատվական համակարգերի գործակալության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։

633909983_1312806407559703_1607543306332290587_n.jpg (105 KB)636692508_1312806467559697_5257940521046088354_n.jpg (106 KB)

Այսպիսի զորավարժությունները նպաստում են վստահելի գործընկերությունների ձևավորմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և մեր ընդհանուր հանձնառությանը՝ ամրապնդելու անվտանգությունն ու դիմակայունությունը։

Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում զարգացող համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

633897697_1312853020888375_4725856512812105111_n.jpg (233 KB)634089155_1312806250893052_1916150436408487828_n.jpg (78 KB)

You may also like...