10 վիրավոր կա․ ինչ է հայտնի Երևանում հնչած կրակոցների դեպքից
Ինչպես հայտնել էինք, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։
Միջադեպի հետևանքով 10 վիրավոր կա։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, սառը զենք և այլ իրեր։
