Երևանում կրակոցների հետևանքով կա զոհ, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր. ԱՆ
«Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: Մեկ քաղաքացի մահացել է:
Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ:

