Գալստանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավոր Կարեն Ֆարխոյանը ևս 2 ամսով երկարաձգել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կալանքը:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ:

Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:

Նա կալանավորված է 2025 թվականի հունիսի 26-ից։

You may also like...