Մխիթար Հայրապետյանը և Բրյուս Պողոսյանը քննարկել են Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԲՏԱ նախարարության միջև համագործակցության հնարավորությունները
«Ծանոթացել եմ գիտահետազոտական գործունեության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ինչպես նաև նոր կրթական ծրագրերին, որոնք իրականացվում են Զավէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության կենտրոնի կողմից։
Քննարկել ենք համալսարանի և ԲՏԱ նախարարության միջև համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով կրթության առանցքային դերը տեխնոլոգիական զարգացման գործում։
Անդրադարձ ենք կատարել նաև «փափուկ հմտությունների» (soft skills) զարգացմանը։ Ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու համար անհրաժեշտ է համակարգված կերպով խթանել ուսանողների քննադատական մտածողությունը, արդյունավետ հաղորդակցությունը, թիմային աշխատանքն ու առաջնորդության կարողությունները։
Հանդիպման ավարտին պայմանավորվել ենք շարունակել քննարկումները՝ ԲՏԱ նախարարության աջակցությամբ խթանելու համագործակցությունը նշված նախաձեռնությունների շրջանակում»,- նշված է գրառման մեջ:

