Նոր սահմանափակումներ Վրաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային գործունեության համար

Վրաստանի կառավարությունը հատուկ որոշմամբ 2026 թվականի մարտի 1-ից երկրում ամբողջությամբ սահմանափակում է օտարերկրյա քաղաքացիների աշխատանքը մի շարք մասնագիտությունների գծով՝ հայտնել են վրացական լրատվամիջոցները:

Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրացիներին ամբողջությամբ կարգելվի աշխատել առաքման, ուղևորափոխադրումների, այդ թվում՝ տաքսիների ոլորտում, ինչպես նաև մատուցել զբոսավարների ծառայություններ:

Սահմանափակումները տարածվում են ոչ միայն վարձու աշխատանքային գործունեության, այլև այդ ոլորտներում ձեռնարկատիրական աշխատանքի վրա:

Բացառություն է արվում միայն ուղեկցորդների, այդ թվում՝ դահուկային ուղեկցորդների համար: 2026 թվականին այս ոլորտում կարող է աշխատել ոչ ավելի, քան 200 օտարերկրյա մասնագետ։

Ավելին, խստացվում են այլ ոլորտներում օտարերկրացիների աշխատանքի ընդունման կանոնները:

Գործատուները պարտավոր են աշխատանքային ներգաղթյալի թափուր աշխատատեղի մասին հայտարարություն տեղադրել պաշտոնական զբաղվածության պորտալում՝ թույլտվության համար դիմում ներկայացնելուց առնվազն 10 աշխատանքային օր առաջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...