ՀԷՑ-ի վարկային պարտավորություններից 7,9 մլն դոլարի և 1,2 մլն եվրոյի չափով մարում՝ սեփական միջոցների հաշվին

Փետրվարի 23-ին միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀԷՑ-ի ունեցած վարկային պարտավորություններից շուրջ 7,9մլն ԱՄՆ դոլարի և 1,2մլն Եվրոյի չափով մարում է կատարվել բացառապես սեփական միջոցների հաշվին՝ առանց լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ներգրավելու (ինչպես «ավանդաբար» ընդունված էր ՀԷՑ-ում)։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ մանրամասնելով․

«Այս պահին ՀԷՑ-ի ունեցած պարտավորությունները միջազգային ֆինանսական կազմակերպություններին, որտեղ գրավադրված են Ընկերության 100% բաժնեմասերը, կազմում են շուրջ 100մլն ԱՄՆ դոլար։

ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակն այս պահին գտնվում է կայուն և հուսալի վիճակում.

մոտ օրերս կմեկնարկենք գրեթե 50մլրդ ՀՀ դրամի հասնող ընդհանուր բյուջեով Ներդրումային ծրագրի գնումների գործընթացները՝ շուրջ երեք տասնյակ լոտերով ձեռք կբերվեն կապալի շինարարական աշխատանքները, իսկ ավելի քան հինգ տասնյակ գնման լոտերով նախատեսված է ձեռք բերել անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու հարակից նյութերը։

Հորդորս է էներգետիկ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին եւ անհատ ձեռնարկատերերին՝ առավելագույնս ներգրավվել ՀԷՑ-ի բաց, թափանցիկ եւ ներառական տնտեսվարման արժեշղթայի հնարավոր բոլոր օղակներում»։

You may also like...