ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տասնյակ աշխատակիցների է տարհանել
Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը տարհանել է իր տասնյակ աշխատակիցների՝ որպես կանխարգելիչ միջոց։
Այս մասին հայտնել են միջազգային լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ աշխատակիցները մեկնել են Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանից։
ԱՄՆ-ի կողմից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել։
