Քննարկվել են Հայաստանի և FIA-ի, նաև Formula 1-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 24-ին ընդունել է Formula 1-ի մայր կազմակերպություն հանդիսացող Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (Fédération Internationale de l’Automobile, FIA) սպորտի գծով գլխավոր քարտուղար Վալերիո Իաքիցցի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և FIA-ի միջև (այդ թվում՝ Formula 1-ի) համագործակցության զարգացման հեռանկարները՝ ուղղված մոտոսպորտի ոլորտում արդյունաբերական և ինժեներական ներուժի լիարժեք իրացմանը, միջազգային միջոցառումների կազմակերպման միջոցով զբոսաշրջային հոսքերի խթանմանը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանն ու միջազգային դիրքավորման ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։

641588136_1355678286601551_325759542491841409_n.jpg (111 KB)641658436_1355678339934879_2377240975209193638_n.jpg (115 KB)

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները և իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը՝ ընդգծելով միջազգային գործընկերության խորացման, մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման և ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությունը։

Նա վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու համատեղ նախաձեռնություններին և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջարկները։

You may also like...