Կատարվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հnւղարկավորության արարողությունը. Մայր Աթոռ
Փետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հուղարկավորության արարողությունը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Սրբազան արարողության ընթացքում բարեհիշատակ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի աճյունը դրվեց Սուրբ Խորանի առջև և կատարվեց Սրբազան Հոր վերջին օծման կարգը:
Սրբալույս մյուռոնով օծվեցին Տաթև արքեպիսկոպոսի ճակատը և աջ ձեռքը: Այնուհետև եկեղեցականաց դասը, բարձրանալով Սուրբ Խորան, իր վերջին հրաժեշտի խոնարհումը բերեց հանգուցյալ Տաթև Սրբազանին։
Շահան արքեպիսկոպոսն իր դամբանական խոսքում անդրադարձավ հանգուցյալ Սրբազանի կյանքին և գործունեությանը։
Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը կատարվեց ննջեցյալ Սրբազան Հոր թաղման կարգը:
