Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի հերթական հողամասը. դատախազության ևս մեկ հայց բավարարվել է

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 12-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և ֆիզիկական անձի՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի փետրվարի 17-ի վճռով բավարարվել է:

Վճռով անվավեր է ճանաչվել 0.03 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացված աճուրդը, և որպես անվավերության հետևանք ի թիվս այլնի՝ անվավեր է ճանաչվել ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 0.03 հա մակերեսով հողամասը:

You may also like...