Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կախված են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից. Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ
Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հետ, այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը, հայտնում է APA-ն:
Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պնդմամբ՝ Ղազախստանի և Ռուսաստանի միջոցով ներկրվող ցորենի փոխադրումը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում առևտրային կապերի մեկնարկը արտահայտում են ադրբեջանական կողմի ինքնավստահությունը։
Նա նշել է, որ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել պայմանավորվածությունը նույնիսկ նախքան խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրումը և դրա իրավական պարտադիր ուժ ստանալը.
«Սա շատ կարևոր ցուցանիշ է և վկայում է Ադրբեջանի ինքնավստահության մասին»,- հայտարարել է Օքթայը:
