Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան
Հունգարիայի զինվորականները կտեղակայվեն առանցքային էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու նպատակով: Այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
Վարչապետը հավելել է, որ Ուկրաինայի հետ սահմանակից շրջանում կարգելվեն անօդաչու թռչող սարքերի թռիչքները։ Կուժեղացվի նաև էներգետիկ ենթակառուցվածքների պահպանությունը։
Հիշեցնենք, որ Հունգարիան Սլովակիայի հետ միասին հունվարի 27-ին զրկվել էր «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումներից՝ Ուկրաինայի կողմից տարանցման դադարեցման պատճառով։
Երկուշաբթի օրը Բուդապեշտը նավթամուղի հետ կապված իրավիճակի պատճառով արգելափակել է հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթը և Կիևին տրամադրվող ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկը։ Բրատիսլավան իր հերթին հայտարարել է Ուկրաինային էլեկտրաէներգիայի վթարային մատակարարումների դադարեցման մասին։
Ինչպես նշել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Կիևը դադարեցրել է տարանցումը մտացածին քաղաքական պատճառներով, քանի որ դրա համար տեխնիկական հիմքեր չկան։
