Իրանի նախագահը հայտարարել է ուսանող ցուցարարների հետ երկխոսության պատրաստակամության մասին

Կառավարության անդամները պետք է ներկա լինեն համալսարաններում և ամրապնդեն երկխոսության մթնոլորտը, հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը։

Նա վստահեցրել է, որ իշխանությունները պատրաստ են արձագանքելու համալսարաններում բողոքի ակցիաներ անցկացնող ուսանողների պահանջներին:

«Եթե ոմանք բողոքում են, կարող են հայտնել իրենց առարկությունները։

 Բողոքը սոցիալական կյանքի դինամիկայի նշան է, մենք պատրաստ ենք այցելել համալսարաններ և ուղղակի շփվել ուսանողների հետ»,- ասել է Փեզեշքիանը կառավարության նիստում:

«Մեր պարտականությունն է լսել ցուցարարներին և միջոցներ ձեռնարկել հարցերն ու խնդիրները լուծելու համար»,- հավելել է նախագահը։

Փեզեշքիանի հայտարարությունները հնչել են Իրանի մի շարք համալսարաններում ուսանողական բողոքի ակցիաների ակտիվացման ֆոնին:

You may also like...