Հյուսիսային Կորեան առաջիկա տարիներին կամրապնդի և կմեծացնի իր միջուկային ուժերը. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցության իններորդ կոնգրեսն ավարտվել է զինվորական շքերթով: Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը շքերթին մասնակցել է դեռահաս դստեր հետ, որին շատերը համարում են նրա իրավահաջորդը:

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան առաջիկա տարիներին կամրապնդի և կմեծացնի իր միջուկային ուժերը, կավելացնի միջուկային զենքի թվաքանակը:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության պատճառով երկիրը կշարունակի ամրապնդել բանակը:

Միևնույն ժամանակ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, սակայն դա կախված է հակառակ կողմի դիրքորոշումից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...