Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դարձել է մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի բռնցամարտի Ֆեդերացիայից հայտնում են, որ Էլիդա Քոչարյանը դարձել է մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։Մեր մարզուհին համառ պայքարում 3։2 հաշվով կամային հաղթանակ է տոնել ռումինացի Անդրեա Մարինի նկատմամբ։
Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սանին ոսկե մեդալով պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը։
