Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը՝ կից տեսանյութ հրապարակելով։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Փաշինյանի և Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

You may also like...