Միանում ենք հայերին` սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը. ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988 թվականին Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին», ասված է դեսպանության գրառման մեջ:

Ավելի վաղ Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ ԱԳՆ-ն։

You may also like...