ԱԽ նիստում քննարկվել են ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։

Անվտանգության խորհրդի անդամներից բացի՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին:

You may also like...