Մեկնարկել է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությունը։

Առաջնությանը մասնակցելու է 40 երկրի պատվիրակություն, այդ թվում՝ 450 մարզիկ և մարզիչ, ինչպես նաև շուրջ 150 պաշտոնական զերկայացուցիչ։

Կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։

Մրցումները կմեկնարկեն մարտի 1-ից։

Յուրաքանչյուր վարժություն կունենա որակավորման և եզրափակիչ փուլ։

You may also like...