Ցուցաբերել առավելագույն զսպվածություն․ Իրանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Իրանում ընթացող ռազմական գործողությունների կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և պահպանել միջազգային իրավունքը։

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Իրանում տեղի ունեցող զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Մենք սերտ շփումներ ենք պահպանում տարածաշրջանի մեր գործընկերների հետ։

Միջուկային անվտանգության ապահովումը և ցանկացած գործողության կանխումը, որը կարող է հանգեցնել լարվածության հետագա սրման կամ խաթարել չտարածման գլոբալ ռեժիմը, խիստ կարևոր նշանակություն ունի:

Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել՝ ի պատասխան Իրանի արյունարբու ռեժիմի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների և հետևողականորեն առաջ է մղել դիվանագիտական ջանքերը՝ ուղղված միջուկային և բալիստիկ ծրագրերի խնդիրների լուծմանը բանակցությունների միջոցով:

ԵՄ անդամ պետությունների հետ սերտ համագործակցությամբ մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի տարածաշրջանում ԵՄ քաղաքացիները կարողանան ապավինել մեր համակողմանի աջակցությանը։

Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լիովին պահպանել միջազգային իրավունքը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովը վերահաստատում է տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման իր հանձնառությունը։

You may also like...