Դուբայի միջազգային օդանավակայանը կաթվածահար է. բոլոր չվերթերն անորոշ ժամանակով դադարեցվել են
Ուղևորափոխադրումների ծավալով աշխարհի խոշորագույն Դուբայի օդանավակայանը դադարեցրել է բոլոր թռիչքները մինչև հետագա ծանուցումը
«Ուղևորներին խորհուրդ է տրվում չգնալ օդանավակայան և չվերթների մասին տեղեկությունները ճշտել իրենց ավիաընկերություններից»,- ասված է օդանավակայանի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել է Reuters-ը, ավիաընկերությունները դադարեցրել են Մերձավոր Արևելքի չվերթները ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո։
