Ռադիոլոգիական ազդեցության վերաբերյալ ապացույցներ չկան. ԱԷՄԳ-ն՝ Իրանում իրավիճակի մասին
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և կոչ է անում զսպվածություն դրսևորել՝ տարածաշրջանի ժողովուրդների համար միջուկային անվտանգությանը սպառնացող ցանկացած ռիսկից խուսափելու համար:
Այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ԱԷՄԳ-ը։
«ԱԷՄԳ-ն մշտական կապի մեջ է տարածաշրջանի երկրների հետ, մինչ այժմ որևէ ռադիոակտիվ ազդեցության մասին ապացույցներ չկան:
Գործակալությունը կշարունակի հետևել իրավիճակին և տեղեկացնել»,- ասված է հայտարարության մեջ:
