ՀԱՊԿ–ը մտահոգություն է հայտնել Իրանի դեմ գործողությունների առնչությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) լրջորեն մտահոգված են Իրանի շուրջ լարվածության կապակցությամբ:
Կազմակերպության քարտուղարության մեկնաբանության մեջ նշվում է, որ զանգվածային հարվածներն ուղեկցվել են ավերածություններով և խաղաղ բնակիչների շրջանում զոհերով:
ՀԱՊԿ-ում ընդգծել են, որ իրադարձությունների նման զարգացումը հակամարտության աճի զգալի ռիսկեր է ստեղծում։
Կազմակերպությունը պաշտպանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը և հայտարարել կողմերի՝ քաղաքական-դիվանագիտական մեխանիզմներին վերադառնալու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը այսօր մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

You may also like...