Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը. ԶԼՄ

Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ Մեյսամ Մոզաֆարը հայտնել է, որ մահացել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի փեսան և հարսը։
Տեղեկությունը հայտնում է «Jamaran» գործակալությունը։
«Գերագույն առաջնորդի հարսն ու փեսան զոհվել են», — մեջբերում Է գործակալությունը քաղաքային խորհրդի անդամի հայտարարությունը։
Իրանական մի շարք այլ լրատվամիջոցներ ևս հղում են անում Մոզաֆարին, սակայն պետական ԶԼՄ–ները նման լուր չեն հայտնում։
Ըստ իրանական աղբյուրների` Խամենեին գտնվում է օպերատիվ շտաբում և ղեկավարում է ռազմական գործողությունները։

You may also like...