Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալն են նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալն են նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ + կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի:
Եզրափակչում նրանք մրցել են Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջել 6:3 հաշվով:
Բրոնզե մեդալին արժանացել է Աարո Վուրիմա-Իդա Հիկիլաե զույգը Ֆինլանդիայից: Մեդալային պայքարում Հայաստանից հանդես է եկել նաև Հարությունյան-Գոռ Խաչատրյան զույգը:

You may also like...