Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի նախագահը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։
