ԱՄՆ-ում միջին և բարձր դասի զինшմթերքի պաշարները հասել են ռեկորդային ծավալների, այժմ դրանք գրեթե անսահմանափակ են. Թրամփ
ԱՄՆ-ում միջին և բարձր դասի զինամթերքի պաշարները հասել են ռեկորդային ծավալների, այժմ դրանք գրեթե անսահմանափակ են, Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Պատերազմները կարելի է վարել «հավերժ» և շատ հաջողությամբ՝ օգտագործելով միայն այս պաշարները (որոնք ավելի լավն են, քան այլ երկրների լավագույն զինատեսակները):
Վերջին հաշվով, մենք ունենք լավ պաշարներ, բայց դա բավարար չէ:
Հեռավոր երկրներում մեզ համար պահվում են մեծ քանակությամբ լրացուցիչ բարձրորակ սպառազինություններ»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
