Մեր ամեն երրորդ ուսուցիչն ատեստավորված է. ԿԳՄՍ նախարար
Կամավոր ատեստավորման գործընթացը դարձել է մեր ուսուցչական կազմի մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացան հրաշալի օրինակ:
Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մեր ամեն երրորդ ուսուցիչն ատեստավորված է:
Եվ այսօր ես տեսնում եմ ուսուցիչների, որոնք իրենց վարձատրությամբ կարողանում են ոչ միայն իրենց կենցաղային հոգսերը հոգալ, այլև օգնել հարազատներին:
Ուրախ եմ, որ համակարգը թե՛ նրանց հմտություններն է զարգացնում, թե՛ սոցիալական հեռանկար է բացում»,- ասաց նա:
