Ես էլ եմ ծխել, հայրս էլ, բայց շատ էի նեղվել, երբ իմացա՝ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. վարչապետ
«Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք, տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ եմ նեղվել»:
Այս մասին ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ կենսաթոշակների բարձրացման հարցի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամենայն հարգանքով, ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, մինչև վերջ էլ ծխում էր, ինչը հիվանդության զարգացման պատճառներից էր։ Ես ոչինչ չէի կարողանում անել, որ չծխի:
Ասում էի՝ լավ, հիմա 10 հազար դրամ պետք է ավելացնենք, որ միջին սպառողական զամբյուղի խնդիրը լուծենք, 10 հազարը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն և ծխախոտի օգտագործման արդյունքում առողջական խնդիր ունենան, դրա համար էլ մտածեցինք ու ասացինք, որ եկեք այս փուլում այդ 10 հազար դրամը ուղղորդենք առողջության վրա:
