Դեսպան Մակունցն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության խորացման ուղիները

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի՝ այլ երկրների թվում նաև Հայաստանի հարցերի համար պատասխանատու նորանշանակ գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաաթի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանում իրականացվող ծրագրերում։

Դեսպան Մակունցն ու Յ․Ռուգենաաթը քննարկել են Հայաստանի Կառավարության անմիջական և երկարաժամկետ առաջնահերթությունների հիման վրա համագործակցության խորացման ուղիները:

You may also like...