Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը:

Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։

You may also like...