Անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի հետ կապված խնդիրները պետք է լուծում ստանան. Հիպեր

Ընդհանուր առմամբ, Եվրամիությունն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության գործընթացում՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը:

«Մենք ցույց ենք տվել մեր ամուր աջակցությունը:

Մենք երկու կողմի և միջազգային գործընկերների հետ աշխատել ենք տարիներ շարունակ՝ պայմաններ ստեղծելու տևական խաղաղության համար։

Ինչ վերաբերում է գերիների հարցին՝ այդ հարցում ևս մեր մոտեցումը հստակ է եղել:

Այդ կարևոր հումանիտար խնդիրները պետք է լուծվեն, այդ թվում՝ անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի վերաբերյալ»,- ասել է Հիպերը։

You may also like...