Սահմանի ամբողջ երկայնքով լինելու է սահմանազատում. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

1990-ականներից ի վեր կան տեղեր, որտեղ ադրբեջանցիներն են մեր սուվերեն տարածքում, կան տեղեր, որտեղ մենք ենք նրանց սուվերեն տարածքում: Դրա համար ենք ասում, որ սահմանազատում և սահմանագծում պետք է անենք:

Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանազատման գործընթացին:

«Սահմանի ամբողջ երկայնքով լինելու է սահմանազատում:

Մենք ձեզանից շահագրգիռ ենք, որ օր առաջ սկսվի և հնարավորինս շուտ կսկսվի:

Այսինքն՝ այդ հարցը քննարկվում է երկու պետությունների միջգերատեսչական հանձնաժողովների կողմից»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ անելու են, որ գործընթացն օր առաջ սկսվի:

You may also like...