Թուրքիան հայտարարել է իրանական բալիuտիկ hրթիռի խոցման մասին
Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որն Իրաքի և Սիրիայի օդային տարածքով ուղղվում էր դեպի Թուրքիա, ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ և Հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։
Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել ցանկացած թշնամական գործողության, որն ուղղված կլինի Թուրքիայի դեմ։
