Իսրայելական ուժերը ներխուժել են լիբանանյան տարածքներ․ հայտնի է զոհերի մասին
Իսրայելական ուժերը Խիամ գյուղաքաղաքի քաղաքապետարանի շենքի առջև հսկիչ կետ են տեղադրել։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում նոր ավիահարվածներ է սկսել։
«Հեզբոլլահ»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի տասնյակ քաղաքների և գյուղերի, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձանի թիրախավորման՝ խմբավորումը 2026 թ. մարտի 4-ին ուղիղ հարվածով թիրախավորել է Հուլա գյուղում գտնվող իսրայելական զրահափոխադրիչը և «Մերկավա» տանկը։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը ներխուժել են Խիամ, Հուլա, Յարուն, Քֆարքելա, Կուզահ և Մազրաաթ Սարդա բնակավայրեր։Իսրայելի բանակը մարտի 4-ին տարհանման մասին նախազգուշացում է տվել Լիբանանի հարավում գտնվող 16 գյուղի բնակիչներին։
Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները հայտնել էին իսրայելական հարվածների հետևանքով երկրում շուրջ 50 զոհի մասին։
