Սպիտակ տունը հրապարակել է Իրանի դեմ հարվածների տեսաշար՝ ներառելով կադրեր Call of Duty խաղերի շարքից

Սպիտակ տունը «X» սոցիալական ցանցում հրապարակել է Իրանի դեմ հարվածների տեսաշար՝ դրանում ներառելով կադրեր Call of Duty խաղերի շարքից:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։

Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:

You may also like...