Նախիջևանի տարածքում իրանական անօդաչուն վնասել է օդանավակայանը, կան տուժածներ. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել:

Երկրի ԱԳՆ-ն հաստատել է միջադեպը՝ խստիվ դատապարտելով այն ու նշելով, որ իրանական անօդաչուների հարվածներից տուժել է Նախիջևանի օդանավակայնն ու մոտակա դպրոցի շենքը․ կա 2 տուժած:

Նշվում է, որ եղել է «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարք։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի տարածքից իրականացված այս անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը, և վիրավորվել երկու քաղաքացիական անձ:

Ադրբեջանական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ», — նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ից միաժամանակ հայտնում են, որ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:

You may also like...