Իսրայելի պաշտպանության ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի մի շարք ռազմական օբյեկտների
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ զանգվածային հարված են հասցրել Թեհրանում գտնվող ռազմական համալիրին, որտեղ տեղակայված են «բոլոր իրանական անվտանգության գործակալությունների» շտաբ-բնակարանները:
Իսրայելական զինվորականների տվյալներով՝ հարվածներ են հասցվել յոթ գործակալությունների հրամանատարական կենտրոններին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շտաբ-բնակարանին, «Բասիջ» աշխարհազորի շտաբ-բնակարանին, հետախուզության վարչությանը և ներքին անվտանգության ստորաբաժանումին, որը «պատասխանատու է բողոքի ցույցերը ճնշելու համար»։
Զոհերի թիվը չի հաղորդվել։
Financial Times-ի՝ հղում անելով Իսրայելի ներկայիս և նախկին պաշտոնյաներին, հաղորդել է, որ Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բազմաշաբաթյա համատեղ ռազմական գործողության, որի նպատակն է լիովին քանդել պետության և ԻՀՊԿ-ի հիմնական հենասյուները, որոնք պաշտպանում են Իսլամական Հանրապետությունը։
Իսրայելի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ պետք է ոչնչացվեն նաև Իրանի միջուկային օբյեկտները, ռազմական արտադրության օբյեկտները, տիեզերական օբյեկտները և կիբերտեխնոլոգիական օբյեկտները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը տեխնոլոգիական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, նույնպես խոստացել է շարունակել հարձակումը Իսլամական Հանրապետության դեմ։
Ստորև տեսանյութերում Իսրայելի հարվածի հետևանքներն են իրանական Սանանդաջում գտնվող ուսումնական բազային, ինչպես նաև, թե ինչպես են հարվածում Իրանի Ղոմ քաղաքում բալիստիկ հրթիռային կայանքին և Սպահանում տեղակայված ՀՕՊ-ին:
