Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ։

Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, չնայած այլ ուղղություններից չեղարկված թռիչքների` Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով։

Պաֆոսից Երևան մարտ ամսից մեկնարկող թռիչքները ևս ներկայումս նախատեսված են ըստ ժամանակացույցի։

«Փոփոխությունների պարագայում կտեղեկացնենք:

Դեսպանությունում արտակարգ իրավիճակների համար մարտի 1֊ից գործում է հատուկ հեռախոսահամար. +35799366818:

Կիպրոսում ՀՀ դեսպանության հիմնական կոնտակտային տվյալներն են՝ +35722321585 (ընթացիկ հարցումների համար)»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

You may also like...