Իրանը հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից երկրի նավթապահեստարաններին հասցված հարվածների մասին

Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Իրանի չորս նավթապահեստարանի, հայտարարել է Իրանի խորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Հոսեյնին։

Ավելի վաղ Իրանի նավթի բաշխման և վերամշակման ազգային ընկերությունը հայտնել էր, որ նավթապահեստարանները Թեհրանում և Ալբորզ նահանգում ենթարկվել են ավիահարվածների։

«Այս հարձակումները հասցվել են ընդամենը չորս նավթապահեստարանի։

Նախօրոք նախատեսված միջոցառումների, ինչպես նաև երկրում այլ պահեստարանների առկայության շնորհիվ բենզինի և էներգիայի ապահովման հետ կապված մտահոգություն չկա»,- ասել է Հոսեյնին ILNA գործակալությանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները։

You may also like...