Իրավիճակը Թեհրանում հրթիռակոծություններին զուգահեռ. Al Jazeera-ի՝ նախորդ շաբաթվա օրերի ֆոտոշարքը
Al Jazeera-ն հրապարակել է լուսանկարներ, որոնք պատկերում են Թեհրանում և Իրանի մյուս բնակավայրերում ստեղծված իրավիճակը հրթիռակոծություններից հետո և դրան զուգահեռ:
Լուսանկարներում տարբեր իրավիճակներ են, որոնք նկարագրված են նկարներին կից:


Իրանի Կարմիր մահիկի ընկերության երկու աշխատակից կանայք կանգնած դիտում են, թե ինչպես է ծխի խիտ ամպ բարձրանում Թեհրանի երկնքում մարտի 8-ին:
Ծուխը բարձրանում է նավթի պահեստարաններից, որոնց հարված է հասցվել շաբաթ երեկոյան ամերիկա-իսրայելական հարձակման ժամանակ. մարտի 8, Թեհրան:

Կանայք կարգախոսներ են վանկարկում՝ բռնելով Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկարները. նրանք երթ են կազմակերպել ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների դեմ ուրբաթօրյա աղոթքից հետո, Թեհրանի Իմամ Խոմեյնիի Մեծ մզկիթում. մարտի 6, Թեհրան:

Ծխի ամպեր են բարձրանում Թեհրանին հարվածների ժամանակ ու զուգահեռ մարդկանց առօրյան ու երթևեկությունը քաղաքում. մարտի 5, Թեհրան:

ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների ժամանակ վնասված ոստիկանական շենքի մոտ հոգևորականը աղոթքի է տարել աշխատող կամավորներին. մարտի 4, Թեհրան:

Աշխատողները զննում են բազմաթիվ վնասված շենքերից մեկը. մարտի 4, Թեհրան:

Արևը մայր է մտնում Թեհրանում ԱՄՆ-Իսրայել ռազմական հարվածից հետո բռնկված կրակի ու ծխի սյան հետևում. մարտի 3, Թեհրան:

Ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով փլատակների վերածված ոստիկանական շինությունն է, որի գլխին պարզեցված դրոշը տեղադրել են փլուզված քարերի վրա. մարտի 2, Թեհրան

Շաբաթվա սարսափ որակված լուսանկարը Իրանում տեղի ունեցած զանգվածային հուղարկավորության արարողությունից: Նկարում փետրվարի 28-ին Մինաբի իգական դպրոցին հրթիռային հարվածի հետևանքով սպանված 165 աշակերտուհիների և աշխատակիցների համար փորված գերեզմանափոսերն են. մարտի 2, Իրան

Եվ կրկին նավթապահեստարաններին հասցված հարվածի հետևանքը. Al Jazeera-ն այս լուսանկարով սկսել է շաբաթը՝ հիշեցնելով, որ նավթի համաշխարհային գները 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել են մեկ բարելի համար 100 դոլարը։
