Իրանի դեմ հարվածները շարունակվում են
Իսրայելը հարվածներ է հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բալիստիկ հրթիռների մշակման և արտադրության համալիրի և «Ալ Քուդս» ուժերի գլխավոր շտաբին:
Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Իրանում էլ հայտնել են Թավրիզում նահանգապետարանի շենքի և հետախուզության գրասենյակի շրջանում հարվածների մասին:
Ղոմում էլ պայթեցվել է տեղի հետախուզության բաժանմունքի շենքը:
Իրանի հարավում գտնվող Շիրազի օդանավակայանը ևս հարձակման է ենթարկվել՝ հայտնում են տեղական աղբյուրները:
