ԱՄՆ ռшզմական գործողությունը կավարտվի միայն Իրանի անվերապահ հանձնվելու դեպքում․ Սպիտակ տուն

Նախագահ Թրամփը չի սպասում, որ իրանական ռեժիմը ինքնուրույն կհամաձայնվի հանձնվել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։

«ԱՄՆ ռազմական գործողությունը կավարտվի միայն Իրանի անվերապահ հանձնվելու դեպքում…
Եվ նախագահ Թրամփը ինքը կորոշի, թե ինչն է համարվում հանձնվել։
Նավթի և գազի գների աճը ժամանակավոր է, և երկարաժամկետ հեռանկարում [Իրանում] գործողությունը կհանգեցնի գների անկման», — ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

You may also like...