Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը
Մարտի 11-ին Բալաջարի կայարանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան է ուղևորվել ռուսական հացահատիկ տեղափոխող 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացք։Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բեռի ընդհանուր քաշը 1023 տոննա է։
Գնացքը Բոյուկ-Քյասիկ կայարանով կշարժվի դեպի Վրաստան, ապա կշարունակի իր ճանապարհը Հայաստան։
